Հեռախոս:

+37410 54-34-34

Հասցե:

Բուզանդի 2 Երևան, Հայաստան

աշխ.ժամեր:

09:00 - 21:00

Մեր Մասին

«Դայմոնդ» ռեստորանում մշտապես հյուրընկալվել են երիտասարդ և միջին տարիքի մարդիկ, սակայն վերջին փոփոխություններից՝ վերանորոգումից հետո «Դայմոնդը» դարձավ բազմապրոֆիլ ռեստորան, ուր յուրաքանչյուր տարիքի մարդ կարող է գտնել իր հետաքրքրությունը ։Մեր ճաշացանկը հարուստ է տարբեր երկրների խոհանոցներով և ուտեստների բազմազանությամբ :Դրանում ընդգրկված են մոտ 130 ուտեստ և 25 տեսակի պիցցա:Մեզ մոտ իր քիմքին հաճելի ուտեստ կարող է գտնել անգամ ամենաբծախնդիր հյուրը: Ի դեպ, մեր ճաշացանկը անընդհատ թարմացվում է և համալրվում հետաքրքիր բաղադրատոմսերով։ Ամենաներքևում գտնվում է «wine house»-ը, որտեղ առաջարկվում են գինիների ընտիր տեսակներ, հաջորդ հարկում թոնիր է տեղադրված և գործում է բաց խոհանոց,մի երևույթ, որ հիմա մեծ պահանջարկ ունի, այստեղ նաև բար և գեղեցիկ սպասավայր կա, որտեղ հանդիպման եկած կամ իրենց պատվերին սպասող հյուրերը կարող են հանգստանալ: Երկրորդ հարկում հանդիսությունների սրահն է՝ հարդարված ինտերիերի վենետիկյան դիզայնի լավագույն ավանդույթներով՝ դասական և շքեղ, հարմար ամենաուրախ տոնակատարությունները նշելուն: Երրորդ հարկում նպատակ կա վերականգնելու բիլիարդի սրահը՝ ռեստորանային համալիրի ժամանցային բացը լրացնելու համար, իսկ չորրորդ հարկում ապակեպատ լաունջն է՝ դեպի Հանրապետության Հրապարակ հրաշալի տեսարանով: Ամենավերին՝ հինգերորդ հարկում բացօթյա սրճարանն է, որը գործում է նույնիսկ տարվա սառը եղանակներին՝ թափանցիկ պոլիէթիլենային գնդերի շնորհիվ, որոնք պարուրում են սեղաններն ու հյուրերին՝ ստեղծելով տաքուկ և հարմարավետ միջավայր Երևանի ամենագեղեցիկ համայնապատկերի տեսարանով: Այստեղ կարելի է գտնել նաև «Cofee charge» անկյունը, ուր կարելի է արագ վերալիցքավորվել ամենահամեղ սուրճի ձեր նախընտրած տեսակով, պետք է ասել նաև, որ տեղում պատրաստվում է թարմ քաղցրավենիք, որը կարելի է տանել տուն:

Թարմ և որակյալ սնունդ

Միայն թարմ և բարձրորակ մթերքներ

Արագ առաքում

Պատվիրեք ձեր կողմից սիրված ուտեստները

Յուրահատուկ բաղադրատոմսեր

Դայմոնդ ռեստորանում դուք կգտնեք յուրահատուկ ուտեստներ պատրաստված հմուտ շեֆ խոհարարի կողմից

Մենյու

Ֆիրմային Աղցան «Դայմոնդ»

պատրաստված է տավարի փափկամսից

1200 ֏ Ավելին

Դդումով կրեմ-ապուր

Օգտակար և սննդարար, դդումով կրեմ-ապուր մենք այն մատուցում ենք չորահացով

1200 ֏ Ավելին

Բուրգեր և ֆրի

Արագ սննդի սիրահարների համար պատրաստվում է միայն թարմ և սննդարար մթերքներից

1500 ֏ Ավելին

Ֆիրմային Աղցան «Դայմոնդ»

պատրաստված է տավարի փափկամսից

1200 ֏ Ավելին

Դդումով կրեմ-ապուր

Օգտակար և սննդարար, դդումով կրեմ-ապուր մենք այն մատուցում ենք չորահացով

1200 ֏ Ավելին

Բուրգեր և ֆրի

Արագ սննդի սիրահարների համար պատրաստվում է միայն թարմ և սննդարար մթերքներից.......

1500 ֏ Ավելին